ФОНД НАСЛЕДИЯ РУДОЛЬФА ХАЧАТРЯНА RUDOLF KHACHATRYAN HERITAGE FOUNDATION ՌՈՒԴՈԼՖ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ  · rudolfart.com
rudolfart.com

Рипсиме Варданян о периоде 1989–1990

Сохранённый текст, снято 2026-10-06. Оригинал: https://www.facebook.com/hripsime.vardanyan.9699/posts/pfbid0p7jXKRR7tgNtZj9VNnbvCEMoQ76FRakrzYKdJrsjdbw9UmUmARyK96JmGaJJ8pVUl

Ռուդոլֆ Խաչատրյանի համար 1989-1990... - Hripsime Vardanyan | Facebook

Вход

Забыли аккаунт?

Публикация Hripsime Vardanyan

Hripsime Vardanyan

20 декабрь 2021 г.

·

Ռուդոլֆ Խաչատրյանի համար 1989-1990 թթ. ասես հոգևոր հանգստության որոնման տարիներ էին։ Նա շարունակում էր պատկերել աստվածաշնչյան հերոսների։ Հայտնի թեմաներից և ոչ մեկը նա չի մեկնաբանել ավանդական պատումի սահմաններում։ Նրա բոլոր հերոսները խոր ապրումների, մտորումների, ծանր հոգեվիճակի մեջ են, ինչպես, օրինակ, «Հովհաննես Մկրտիչը»։ Համաշխարհային արվեստում ստեղծագործողները շատ են անդրադարձել Քրիստոսի մկրտության և Մկրտչի գլխատման տեսարաններին։ Խաչատրյանի լևկասը չի վերարտադրում հիշատակված պատկերումներից և ոչ մեկը, սակայն, ինչ-որ ծանր մտահոգություն, անհանգստություն է թաքնված թվացյալ հանգստության մեջ։ Մկրտիչը մեկուսացած է, ասես, ողջ աշխարհից։ Նկարիչը, կարծես, պատրանք է ստեղծում, թե մարգարեն անկենդան է. նա ողջ է իր ապրումներով։ Հեղինակը կրկին դիմել է այլաբանության. Հովհաննես Մկրտչի հայացքում կա երկրի վրա կատարած իր գործերի արտացոլանքը և դրա հետ մեկտեղ՝ հրաժեշտի ցավը։ Կա ափսոսանք անարդարության համար։ Ո՛չ այն անարդարության, որ խլեց իր կյանքը, այլ այն, որը շարունակվելու է երկրի երեսին։ Սեպիան և ածուխը համոզիչ հաղորդել են Մկրտչի այս բարդ հոգեվիճակը։ Նրա դիմագծերը փոքր-ինչ հիշեցնում են հեղինակի պատկերած Քրիստոսներին։ Դժվար է ասել՝ այս նմանությամբ Խաչատրյանն արդյո՞ք մտադրվել է զուգահեռել նրանց արյունակցական կապը, թե՞ բաժին հասած ճակատագիրը։ Անկախ պատասխանից՝ ակնհայտ է, որ բազում մարդկանց մկրտած և Աստծո պատգամներն իրականացրած մարգարեն տառապում է, ափսոսում, սակայն ոչ երբեք՝ հուսահատվում։ Ուշագրավ է Մկրտչի մարմնի դիրքը. այն ինչ-որ չափով հիշեցնում է Երվանդ Քոչարի «De profundis…» («Ի խորոց սրտի…» 1919 թ.) կտավը։ Քոչարի և Խաչատրյանի հերոսներն ասես նույն հոգեվիճակում են։ Գրեթե նույնն է նաև աշխատանքների կոմպոզիցիոն կառուցվածքը։ Քոչարը «Ի խորոց սրտի…» կտավում բացահայտել է մտածող և տառապող մարդու ներաշխարհը, նրա խոր ապրումներն ու մտահոգությունները։ Խաչատրյանը ևս Հովհաննես Մկրտչին ներկայացրել է «ի խորոց», այսինքն՝ ակնարկելով այն, ինչը մարգարեն տալիս էր մարդկանց՝ կնունք, բարոյապես մաքրվելու հնարավորություն։ «Բաց ձևերն» ամենայն խորությամբ արտահայտում են Մկրտչի ներաշխարհը։ Սեպիայի և ածխի նրբագույն հպումներով, լույսի ու ստվերի խաղերով տպավորություն է ստեղծվում, թե Հովհաննես Մկրտիչը մեկուսացված ոգորում է զնդանում։ Խաչատրյանն աստվածաշնչյան կերպարները պատկերել է առանց զգեստների, բայց, միևնույն ժամանակ, նրանք մերկ չեն։ Խաչատրյանի այս մոտեցումից անգամ կարելի է պատկերացում կազմել Աստվածաշնչի հանդեպ նրա ունեցած ակնածական վերաբերմունքի մասին. նկարիչն ընդգծում է իր կերպարների ոչ նյութեղեն-մարդկային, ոչ երկրային, այլ՝ սուրբ կերպարներ լինելու հանգամանքը։

Ռուդոլֆ Խաչատրյան

«Հովհաննես Մկրտիչը», 1989

Все реакции:

153

15 комментариев

Поделились: 10

Поставить "Нравится"

Комментировать

Самые актуальные

Hripsime Vardanyan

Երվանդ Քոչար

«De profundis…» («Ի խորոց սրտի…», 1919)

4 г.

16

Aelita Hovsepyan

Շնորհակալություն, սիրելի Հռիփսիմե։ Շատ հետաքրքիր նկար է,մատուցեցիք բավականին մանրամասն մեկնաբանությամբ։

Իրոք, անկարելի հոգևոր տառապանք է ապրում հերոսը,և մատների ագուցածությունը ներքին ցավի ընդվզման արտահայտություն ասես լինի։ Մարմնից կարծես դուրս է մղվում ցավագին հոգին` անսփոփ ու հիասթափված։

4 г.

1

Hripsime Vardanyan ответила

·

3 ответа

Մարիա Մկրտչյան

Ի խորոց սրտի շնորհակալություն մեր զարգացմանը նպաստելու համար...Սպասում ենք նորանոր նյութերի...

4 г.

2

Hripsime Vardanyan ответила

·

1 ответ

Рузанна Бошян

Տպավորիչ է... ուզում ես երկար նայել... մնացածի մասին մասնագետները կասեն... Ապրես, Հռիփսիմե ջան

4 г.

1

Hripsime Vardanyan ответила

·

1 ответ

Агавни Григорян

Հռիփսիմե ջան շնորհակալություն, հետաքրքիր եք ներկայացնում և վերլուծում։

Հովհաննես Մկրտչի կերպարում (որպես դիտորդ իհարկե, ոչ մասնագիտական, ինչ որ զգացի ու տեսա) նաև կա հնազանդություն դեպի երկնավորը և իր առաքելության գիտակցումը. ուսերը մի քիչ հավաքված են դեպի վեր,բայց բաց `դեպի երկինք ու դեպի լույսը, Քոչարի կերպարը ներսուզված է իր աշխարհում, դեռ դեպի ներս է որոնումը, լույսի դրվագային շեշտերն էլ հրաշալի փոխանցում են հոգեկան վիճակը։

Սիրով եմ հետևում Ձեր բոլոր գրառումներին։

4 г.

1

Hripsime Vardanyan ответила

·

1 ответ

Hripsime Vardanyan

Ռուդոլֆ Խաչատրյանի հերոսները ապրումների, մտորումների, ծանր հոգեվիճակի կրողներն են։

2 г.

7

Սոնա Մկրտչյան

Շնորհակալություն, սիրելի Hripsime Vardanyan ջան։

2 г.

1

Սոնա Մկրտչյան ответила

·

2 ответа