ФОНД НАСЛЕДИЯ РУДОЛЬФА ХАЧАТРЯНА RUDOLF KHACHATRYAN HERITAGE FOUNDATION ՌՈՒԴՈԼՖ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ  · rudolfart.com
rudolfart.com

Альбом «Великие армянские художники XX века», 20 фото

Сохранённый текст, снято 2026-10-06. Оригинал: https://www.facebook.com/artifex.justart/posts/pfbid02Hjr4Vo1zutaaN6R4AEn4fn51qF7Ddh8qQNmEgpxHBXiBxQqRf2RhEmh81ZVY9s1Xl

Artifex Art - Ռուդոլֆ Խաչատրյան (1937-2007)... | Facebook

Вход

Забыли аккаунт?

Публикация Artifex Art

Artifex Art добавил фото в альбом 20-րդ դարի հայ մեծանուն նկարիչներ

31 июль 2019 г.

·

Ռուդոլֆ Խաչատրյան (1937-2007) Ծնվել է Երևանում։ 1951 թվականին մի քանի ամիս սովորել է Երևանի գեղարվեստի ուսումնարանում։ 1955 թվականից մասնակցել է հանրապետական և միջազգային ցուցահանդեսների։ 1960 թվականից եղել է ԽՍՀՄ, այնուհետև՝ Հայաստանի նկարիչների միության անդամ։ 1999-2001 թթ. մասնակցել է Ռուսաստանի հայերի միության ստեղծմանը։ 2002 թվականին ընտրվել է Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի թղթակից-անդամ։ Ռուդոլֆ Խաչատրյանն առաջինն է լևկասի վրա սեպիայի ու սանգինայի օգնությամբ ստեղծել գեղանկարչական գործեր՝

«Ինքնանկար», 1981, ԺԱԹ

«Վարդերով նատյուրմորտ», 1983

«Հրանտ Մաթևոսյանի դիմանկարը», 1986

«Գրիգոր Նարեկացի», 1988

Աշխատել է գրաֆիկայի և գեղանկարչության ասպարեզում։ 1971 թվականից ապրել և ստեղծագործել է Մոսկվայում։ 1959 թվականին Երիտասարդության համաշխարհային VII փառատոնի (Վիեննա) ցուցահանդեսում «Ուսանողուհու դիմանկար»-ի համար արժանացել է բրոնզե մեդալի, 1970 թվականին՝ Կոմիտասի ծննդյան 100-ամյակին նվիրված ցուցահանդեսում «Կոմիտաս»-ի համար՝ ՀԽՍՀ մշակույթի նախարարության առաջին մրցանակի։ Ստեղծել է դիմանկարներ, նատյուրմորտներ, բնանկարներ: Ռուդոլֆ Խաչատրյանի վրձնին են պատկանում Ալավերդու երկաթուղային կայարանի շենքի բարձրարժեք որմնանկարները: Աշխատանքներից են՝

«Երիտասարդություն» (1965)

«Մայրություն» (1965)

«Նատյուրմորտով Մարիամիկը» (1972)

«Կնոջ դիմանկար» (1973)

«Հենրիկ Իգիթյանի դիմանկարը» (1982)

Մրցանակներ և շքանշաններ

Երիտասարդության և ուսանողների համաշխարհային VII փառատոնի (1959, Վիեննա) ցուցահանդեսի բրոնզե մեդալ

ՀԽՍՀ մշակույթի նախարարության 1-ին մրցանակ (1969)

Անդրկովկասյան հանրապետությունների 1-ին բիենալեի ոսկե մեդալ (1986, Թբիլիսի)

ՌԴ Բարեկամության շքանշան (1997)

Մովսես Խորենացու մեդալ (2003)

«Ֆրանց Կաֆկա» եվրոպական ընկերության ոսկե (2003)

Անհատական ցուցահանդեսներ

Մոսկվա (1978, 1984, 1993, 1997, 2002, 2004)

Սանկտ Պետերբուրգ (1979)

Օդեսա (1979),

Լոս Անջելես (1985),

Լոնդոն (1990),

Երևան (1980, 1983, 1988, 1997)

Ռուդոլֆ Խաչատրյանի աշխատանքները գտնվում են Հայաստանում և արտասահմանում՝ ազգային պատկերասրահներում և պետական թանգարաններում։ Որոշ նկարներ գտնվում են Հայաստանի և աշխարհի շատ երկրների բազմաթիվ մասնավոր հավաքածուներում։ 2008 թվականին Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանում կազմակերպվել է Խաչատրյանի հետմահու ցուցահանդեսը։

и ещё 16

Все реакции:

130

8 комментариев

Поделились: 85

Поставить "Нравится"

Комментировать

Самые актуальные

Moko Khachatryan

Shat shnorhakallem!!!

7 г.

2

Artifex Art ответил

·

1 ответ

Карине Андраникян

7 г.

Рузан Симаворян

7 г.

Степан Цагикян

Հիշում եմ դիմանկարս ավարտելուց հետո Ռուդոլֆին առաջարկեցի վաճառել Ժամ. արվեստի թանգարանում ցուցադրված մի ոչ մեծ գործ ,որի համար ուզեց մեծ գումար. Զայրացած դիմեցի Իգիթյանին, որի երաշխավորությամբ էի դիմել նկարչին, ասելով իրեն թվում է թե Ջոտտո է , Իգիթյանը ասեց մեր Ջոտտո է մի բան էլ ավել.... Նկարը գնեցի. Ռուդոլֆը ըստ արժանավույն բարձր գնահատված Մեծ նկարիչ է.

7 г.

Carolina Masci

6 г.

Irina Hakobyan

Tenor

5 г.

Марине Папян Нерсисян

GIPHY

5 г.