Երիտասարդ նկարիչ Ռուդոլֆ Խաչատրյանի աշխատանքն է սա։
Կտավի վրա ցերեկ կա ու գիշեր։ Այս երկու ժամանակների իրար կողքի ներկայացումը ստեղծում է մի ընդհանուր տրամադրություն, որ ո՛չ ցերեկվանն է, ո՛չ գիշերվանը, այսինքն՝ և՛ նրանն է, և՛ նրանը։ Դրանից բխում է մի մեծ ժամանակի առկայությունը և համընկնում է հավերժական մեծ ժամանակի գաղափարին։ Հայ ժողովրդի բախտը խարսխված է այդ գաղափարին, այդ հավիտենական գոյությանը։
Կտավին նկարված շրջանակից ոտքով, ձեռքով ու գլխով դուրս է գալիս կոմպոզիցիայի ամենամեծ ֆիգուրը՝ մի մանուկ։
Ետին պլանում պատկերված են տասը ֆիգուրներ, որոնք չափազանց արտահայտիչ մարմնավորում են հայ ժողովրդի ողբերգական անցյալը։ Ֆիգուրների մեջ բարձրանում է թեթև լուսավոր տոներով նկարված [անընթեռնելի]։ [անընթեռնելի] լեռներն են և երկինքը, որի մի կողմում՝ [անընթեռնելի]-լուսինն է՝ կախված ժողովրդի գլխին, մյուս կողմում հավիտենական արշալույսն է բացվում։ Տոնային նուրբ անցումները շաղկապում են ցերեկն ու գիշերը, իսկ մանուկը, որ Վահագն է, Դավիթ, Փոքր Մհեր, մարմնավորում է վերածննդի գաղափարը։
Ռ. Դավոյան