Ռուդոլֆ Խաչատրեանի արուեստի մասին խորհրդածելիս ակամայ յիշում ես նրա ստեղծագործական կենսագրութեան նշանակալից մի փաստը։ 1959 թուականին, Վիեննայի երիտասարդական համաշխարհային փառատօնին, «Ուսանողուհու դիմանկարը» գրաֆիկական աշխատանքի համար նա արժանացաւ բրոնզէ մեդալի։ Սա քսաներկուամեայ նկարչի բնածին տաղանդի առաջին գնահատութիւնն էր, որ մի տեսակ նշանաւորեց նրա արուեստի ճանաչումն ու նրա մուտքը ստեղծագործական կեանք։
Այնուհետեւ են մնացել որոնումներով ու յաջողութիւններով լեցուն տասնչորս տարիները։ Այդ ընթացքին Ռ. Խաչատրեանը բազմիցս մասնակցել է հանրապետական, միութենական ու միջազգային ցուցահանդէսների, գրաֆիկական գործերից ստեղծել է գեղանկարչական գործեր, որոնց թւում՝ մի շարք թեմատիկ կոմպոզիցիաներ։ Յիշենք դրանց «Ամբոխները խելագարուած», «Վերածնունդ», «Մայրութիւն», «Երիտասարդութիւն» կտաւները։ Վերջին երկուսի համար երիտասարդ հեղինակը արժանացաւ հանրապետութեան կոմերիտմիութեան երկրորդ մրցանակին (1965)։ Իսկ նրա 1969 թ. Կոմիտասի գրաֆիկական դիմանկարը, որ ներկայացուել էր մեծ կոմպոզիտորի 100-ամեակին նուիրուած ցուցահանդէսին, արժանացաւ Հայաստանի կուլտուրայի մինիստրութեան առաջին մրցանակին։
Վերջին երկու տարում Ռ. Խաչատրեանը կրկին եռանդուն աշխատում է գրաֆիկայի մարզում։ Նոր աշխատանքների մէկ մասը ներկայացուել է Երեւանում եւ Մոսկուայում կազմակերպուած «ՍՍՀՄ-ը մեր հայրենիքն է» ցուցահանդէսներին, ինչպէս նաեւ ցուցադրուել դեմոկրատական երկրներում։ Արուեստաբանական մամուլը լայնօրէն արձագանգել է դրանց։
Նրա նոր արուեստանոցում ծանօթանում եմ նրա վերջին աշխատանքներին։ Մատիտով արուած դիմանկարներ են դրանք՝ յաճախ բնանկարի ֆոնի վրայ, եւ նատիւրմորտներ։ Խաչատրեանի նոր գործերն առաջին հայեացքից ընկալւում են իբրեւ նախկինների օրինաչափ շարունակութիւնը եւ ամէնից աւելի յիշեցնում են նրա անդրանիկ գծանկարները, ինչ-որ հարազատ կապ ունեն դրանց հետ։ Եւ թւում է, որ առաջին հերթին այդ կապն է պայմանաւորում վերջինների համոզչականութիւնն ու շօշափած մտքերի ճշմարտացիութիւնը։
Ռ. Խաչատրեանի ստեղծագործական ուղին սկզբից եւեթ [անընթեռնելի] դէպի երիտասարդութիւն։ [անընթեռնելի] նրա ոգեշնչման աղբիւրը ամբողջապէս երիտասարդութիւնն է՝ երիտասարդ արուեստագէտի, երիտասարդի հոգեկան կերտուածքի բացայայտումը։
Ի՞նչ է վկայում սա։ Արդեօք նոր աշխատանքները վերադարձ են դէպի ետ։ Եթէ այո, ապա, ինձ թւում է, մի առումով միայն։ Ստեղծագործելու ճշմարիտ ուղին իրականութեան սեփական ընկալման, արուեստագէտի «ես»-ի, նրա ներաշխարհի կենսական յոյզերի ու տրամադրումների բացայայտման մէջ է։ Արուեստագէտի զգացումները ինչ-որ սահմաններում անփոփոխ են, եւ այդ առումով է ասուած, թէ «նկարիչն իր կեանքում շատ նկարներ է ստեղծում, բայց իսկապէս նա ստեղծում է մէկ նկար՝ իր նկարը»։ Եւ եթէ ինչ-որ տեղ վերադարձ է ապրում նկարիչը, ապա միայն ինքն իրեն է վերադառնում։
Ստեղծագործութեան ընթացքում, սակայն, վարպետանում է նկարիչը, հղկւում, կատարելագործւում, բիւրեղանում է արտայայտչական ձեւը՝ դառնալով նրա ինքնատիպութեան բնորոշիչը։ Ահա հանգամանքն, որից ոգեւորւում է դիտողը Ռ. Խաչատրեանի նոր աշխատանքներին ծանօթանալիս։
[Սկանին յաջորդող մէկ պարբերութեան մի քանի տող վստահօրէն չեն ընթերցւում։]
Ռ. Խաչատրեանի «Աղջիկը պատուհանի մօտ»։
Պարզորոշ շօշափելու համար այս նորը (թէ՛ բովանդակութեան եւ թէ՛ ձեւի տեսակէտից), որ դրսեւորւում է այժմ Ռ. Խաչատրեանի վերջին գործերում, փորձենք համեմատել դրանք նկարչի վաղ շրջանի աշխատանքների հետ։
Մնացեալը յաջորդով։